Դեկտեմբերի 19-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 10 հազար 629 անձի կենսաթոշակ և այլ դրամական վճարումներ են նշանակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը www.ssa.am հարթակի միջոցով ընդունում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական, աշխատանքային, հաշմանդամության, զինվորական կենսաթոշակների նշանակման դիմումները:

Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք արդեն իսկ ստանում էին կենսաթոշակներ Լեռնային Ղարաբաղում:

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը

Մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 19-ի դրությամբ արդեն իսկ իրականացվել է 10 հազար 629 կենսաթոշակի և այլ դրամական վճարումների նշանակում:

Կենսաթոշակները կհաշվարկվեն հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար:




Լրահոս