
Բրազիլիայում տեղի ունեցած երաժշտական փառատոնի ժամանակ առևանգել են իսպանական «Վալենսիայի» նախկին ֆուտբոլիստ Մարսելինյո Կարիոկային, հաղորդում է Globo-ն՝ հղում անելով կարիերան ավարտած ֆուտբոլիստի փաստաբանին։
Նշվում է, որ հանցագործները Կարիոկային ազատ արձակելու համար պահանջել են 17 հազար եվրո։
Կարիոկան պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2010 թվականին։ Նա հանդես է եկել նաև բրազիլական «Կորինտիանսում», «Սանտոսում», «Ֆլամենգոյում», «Վասկո դա Գամայում», ֆրանսիական «Այաչոյում»։ Նա նաև երեք հանդիպում է անցկացրել Բրազիլիայի հավաքականում, խփել է երկու գոլ։