
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպման օրն ու վայրը դեռ որոշված չէ, դա կհամաձայնեցվի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ակնկալում է մոտ ապագայում բանակցություններ վարել Պուտինի հետ և հույս ունի նրա հետ քննարկել Սևծովյան հացահատիկային գործարքը։