Սիրիան կդառնա առաջինն աշխարհում փախստականների թվով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

3 տարվա կոնֆլիկտի ընթացքում Սիրիան լքել է արդեն 2,56 միլիոն մարդ, և մոտ ապագայում երկիրը կդառնա առաջինն աշխարհում փախստականների թվով. այդ մասին ուրբաթ օրը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության՝ փախստականների հարցերով հանձնակատարը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

2011-ի մարտի 15-ին սկիզբ առած ընդվզումները, որոնց զոհ գնաց ավելի քան 130 հազար մարդ (նրանցից 10 հազարը` երեխա), աստիճանաբար վերաճեցին քաղաքացիական պատերազմի և հետագայում դարձան արդեն միլիոնավոր մարդկանց՝ երկիրը լքելու պատճառ:

Կայքը նաև հիշեցնում է, որ ներկայումս, ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում փախստականների թվով «առաջատարն» Աֆղանստանն է՝ 2.6 միլիոն, բայց այժմ Սիրիայից այնքան մարդ է փախչում, որ շուտով սիրիացի փախստականների թիվը կգերազանցի աֆղանստանցի փախստականների թվին:

 

 




Լրահոս