Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատմել է, թե ինչու է ընտրել Հայաստանի հավաքականը, թեև ցանկություն է ունեցել ներկայացնել Ռուսաստանը։
«Հայկական հավաքականում հանդես գալու որոշումը սահուն է եղել, բայց ընդունել եմ մեկ օրում։ Ես մինչեւ վերջին պահը սպասում էի հրավերի Ռուսաստանի հավաքականից՝ թեկուզ ընդլայնված կազմում։ Ես չեմ ասում՝ արժանի էի, թե ոչ, բայց կարող էին ինձ ավելացնել այն 30-40 խաղացողների ցուցակում։
Երբ իմ անունն այնտեղ չտեսա, հասկացա, որ իմ կարիքը չունեն, ինչը նորմալ է։ Եթե ես ունեմ հնարավորություն Հայաստանի հավաքականի հետ հանդես գալ միջազգային ասպարեզում, ինչո՞ւ չօգտվել դրանից»,- Տիկնիզյանի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Թիկնիզյանը հանդես է եկել Ռուսաստանի մինչեւ 19, մինչեւ 20 և մինչեւ 21 տարեկանների հավաքականներում։