ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

 

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցող ծանրամարտի Գրան պրի մրցաշարում երկամարտի 391 կգ արդյունքում դարձել է բրոնզե մեդալակիր:

 

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Որո՞նք են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունների ճանաչումները:

 Էրիկ Սաղաթելյան (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ ամուսնությունները եւ Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջեւ ամուսնությունները, որոնք կնքվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում: Օտարերկրյա քաղաքացիների միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունները, եթե պահպանվել է այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կատարվում ջրի նպատակային օգտագործումը:

Հերիքնազ Մեջլումյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ջուրը պետք է վերցվի եւ օգտագործվի միայն ջրօգտագործման թույլտվության մեջ նշված նպատակներով եւ չպետք է գերազանցի արդյունավետ օգտագործման համար Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի հիմնավորած եւ սահմանած չափաքանակները: Ջրային համակարգերի օգտագործումը պետք է ապահովի արդյունավետ ջրօգտագործումը: Ջրօգտագործման եւ էկոլոգիական թողքի փաստացի չափաքանակները հաշվառելու համար Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից, սույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն, ջրօգտագործման թույլտվության մեջ ամրագրվում է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր տեղադրելու պահանջը (բացառությամբ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման դեպքի)։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Ջրօգտագործողի կողմից այդ սարքերի տեղադրման ժամկետները նշվում են Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից ջրօգտագործողին տրամադրվող ջրօգտագործման թույլտվության՝ որպես ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս համարվող պայմաններում:

 




Լրահոս