Բայրամովը ռուս պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հանդիպումը։

Հանդիպմանը քննարկվել են հումանիտար և մշակութային ոլորտներում Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի հետ կապված հարցեր։

Հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը տեղեկացրել է Հեյդար Ալիևի 100-ամյակի կապակցությամբ Ռուսաստանում անցկացվող միջոցառումների մասին և պատրաստակամություն է հայտնել աջակցել մշակութային ոլորտում երկու երկրների միջև համատեղ միջոցառումների իրականացմանը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։




Լրահոս