Հայրենիք է վերադարձվել ռազմագերի Էդուարդ Կիրակոսյանը. քանի տարվա ազատազրկում էր սպասվում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. դեկտեմբերի 13-ին 3 տարվա գերությունից Հայաստան է վերադարձել Հադրութի շրջանում գերեվարված Էդուարդ Կիրակոսյանը:
Էդուարդ Արմենի Կիրակոսյանի դատավարությունն ընթացել էր Բաքվի վերաքննիչ դատարանում՝ Ֆաիգ Գանիեւի նախագահությամբ: Նրան մեղադրանք էր առաջադրվել 318.2-րդ հոդվածով, այն է՝ «խմբի կազմում նախնական համաձայնությամբ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը», և 228.3-րդ հոդվածով՝ «կազմակերպված խմբի կողմից զենքի, դրանց բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում»:

Մեղադրանքի համար դատարանի դատախազը նրան դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, սակայն իբրև դատավորը պահանջը չի բավարարել և 6 տարվա ազատազրկման է դատապարտել, պայմանով, որ Էդուարդ Կիրակոսյանը և նրա հետ գերեվարվածները պատիժը կրելուց հետո պետք էր լքեին Ադրբեջանի տարածքը:

Էդուարդ Կիրակոսյանը ծննդով Շիրակ մարզի Գյումրի քաղաքից է:




Լրահոս