ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 14 մլն դրամ՝ ՏԿԵՆ աշխատակիցների վերապատրաստման համար․ Սանոսյանը փորձում է կոծկել մասնագիտական թերացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ՀՀ Տարածքային կառավարման և եթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի աշխատանքից։ Բանն այն է, որ Գնել Սանոսյանը հեղափոխությունից հետո դարձավ Գեղարքունիքի մարզի մարզպետ, ապա նախարարի պաշտոնից պաշտոնափոխ լինելով՝ իր հետ Երևան բերեց մարզպետարանի աշխատակիցներին։ Արդյունքում ստացվեց, որ ՏԿԵՆ-ում աշխատում են ոչ համապատասխան մասնագիտացում ունեցող անձիք։
Գուցե հենց սա էլ պատճառ դարձավ, որ նախարարությունը վերապատրաստման աշխատանքների համար ծախսեց 13 մլն 876 հազար դրամ՝ փորձելով կոծկել մասնագիտական թերացումները։

Գնման պայմանագիրը կնքվել է «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի հետ, որը երաշխավորված է ԿԳՄՍՆ-ի կողմից, որպես հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման դասընթացներ կազմակերպող:

Աշխատակիցների վերապատրաստման ծառայությունների համար ՏԿԵՆ-ը պայմանագիր ունի նաև ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի հետ։ Պայմանագրի արժեքը կազմել է 262 հազար 416 դրամ։

Էմմա Միքայելյան




Լրահոս