“Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է՝ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՝ գնալով արտահերթ ընտրությունների։ “Կարծում եմ Սարգսյանը միտք ունի արտահերթ ընտրությունների եւ կարծում եմ, որ Սաակաշվիլու օրինակով հրաժարական կտա ու այդպիսով կհաղթի։ Կգնա ու կվերադառնա”,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարապետյանը։ Ըստ նրա՝ իր ասածի վառ վկայությունն են վերջին պաշտոնանկությունները։ Կարապետյանն ընդգծեց նաեւ, որ եթե նախագահն այդպես վարվի, շատ կսխալվի, քանի որ Հայաստանն այն վիճակում չէ այսօր, ինչ Վրաստանը։Ես կատեգորիկ դեմ եմ այսօր արտահերթ ընտրություններին, որովհետեւ շատ մոտիկ ապագայում խորհրդարանական ընտրություններ են, հետո՝ նախագահական, և չնայած ես կուզենայի օր առաջ տեսնել ուրիշ իշխանություն, ռեալ մտածելով հասկանում եմ, որ դա սխալ կլինիե,– նշեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ բոլորը գիտեն արդեն բաժանվող ընտրակաշաքների մասին և չեն կասկածում, որ ընտրությունների ժամանակ կեղծիքները ավելի շատ են լինելու։ “Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ ասաց, որ շուրջ 500 հազար ձայն կկեղծվի ու ոչ մի քայլ չի արվում այդ ուղղությամբ, էլ ինչների՞ս է պետք այս պահին արտահերթ ընտրությունները”,- տարակուսեց նա:
Արամ Կարապետյանը դեմ է արտահերթ ընտրություններին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ