
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները դեկտեմբերի 15-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Դավթաշենի բաժանմունք են տեղափոխել 50-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մեթամֆետամին է, ձեռք է բերել Տելեգրամ ալիքի միջոցով՝ անձնական օգտագործման համար։
Կատարվում է նախաքննություն։