Որքան ընտրող է քվեարկելու ԼՂ-ում և քանի ընտրատեղամաս կբացվի. Ադրբեջանի ԿԸՀ-ն թվեր է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է դարձել Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում Լեռնային Ղարաբաղում քվեարկող ընտրողների թիվը։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ասել է, որ ազատագրված տարածքներում արդեն ստեղծվել է 26 գործող ընտրատեղամաս:

«Ազատագրված տարածքներում քվեարկելու է մոտ 23 հազար ընտրող։ Միջին հաշվով մեկ տեղամասում կա մոտ 800-900 ընտրող։ Սա բավականին լավ թիվ է»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օկուպացված ԼՂ-ում ընտրություններին մասնակից անձանցից մոտ 20 հազարը զինծառայող է:

Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։




Լրահոս