
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Ինչպես նախկինում չենք պատկերացրել, ապագայում էլ Հայաստանի Հանրապետությունը չենք պատկերացնում առանց զարգացած գիտակրթական ոլորտի: Հայաստանի ապագայի ռազմավարական պլանավորումն ու ապահովումը տեսնում ենք հենց կրթության եւ գիտության մեջ:
Այսօր մասնակցել եմ Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, իմ ելույթում անդրադարձել գիտության ոլորտում իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերին:
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան 2020թ. միջազգային գիտական մրցանակը հանձնեցի պրոֆեսորներ՝ Ալեքսանդր Սալային, Իզաբել Բարաֆին և Ադամ Բարոուզին»: