ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով «Վերելք» լրատվականի թղթակից Հայկ Խալաթյանի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Հայաստանի և Ադրբեջանի միացումը, ապա՝ չմիանալը «Մագնիտսկու ցուցակին», ասել է.
«ԵՄ կողմից դեկտեմբերի 17-ից այդ ցուցակը հրապարակվեց, ապա՝ խմբագրվեց։ Նախնական տարբերակում Ադրբեջանն ու Հայաստանը կային, բայց հետո դրանք անհետացան։ Հարցը, հավանաբար, արժի ուղղել ԵՄ պաշտոնյաներին։ Իսկ Ադրբեջանի և Հայաստանի միացումը, ապա՝ անհետացումը, նեոգաղութացման գործընթաց է, թե ինչ են ուզում այդ երկրներից։ Այդ ամենը ոչ մի կապ չունի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման հետ, նպատակն է՝ հերթական անգամ գրավել ինչ-որ հակառուսական դիրք։ ԵՄ նպատակն է ստիպել մեր հարևաններին՝ հետևել պատժամիջոցային հակառուսական ուղուն։ Մենք տեսանք, որ մեր հարևան մայրաքաղաքները չեն աջակցում նշված պատժամիջոցներին»։