
«Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունների նախադրյալներ այժմ չկան»․ լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կարծում ենք՝ բանակցությունների թեման այժմ արդիական չէ․ դրանց համար չկա ոչ մի հիմք, ոչ մի նախապայման», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններն այն մասին, որ ՌԴ-ի հետ բանակցությունների հարցն այժմ արդիական չէ։