
Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալակիր է դարձել առաջին անգամ անցկացվող Եվրոպայի Համալսարաանների ձմեռային առաջնության ոլորավայրէջք մրցաձևում:
Հայաստանի հավաքականի նորեկն առաջին փորձն ավարտել է 2-րդ արդյունքով, երկրորդ փորձի ժամանակ շրջանցել է առաջատարին՝ Բուլղարիայի ուժեղագույն մարզիկներից Կամեն Զլատկովին, սակայն հանրագումարում ընդամենը հարյուրերորդական վայրկյաններ չեն բավարարել առաջին տեղը գրավելու համար:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ժիրայր Առաքելյանը գրավել է 28-րդ տեղը:
Դեկտեմբերի 21-ին Գլեբ Մոսեսովը հանդես նաև հսկա ոլորավայրէջք մրցաձևում:
Օրեր առաջ Գլեբ Մոսեսովը 2 ոսկե մեդալ էր նվաճել Ավստրիայի Լեոգանգ քաղաքում կայացած միջազգային վարկանիշային մրցաշարում: