Դեկտեմբերի 21-ը տարվա 355-րդ (նահանջ տարիներին՝ 356-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 10 օր։
Դեպքեր
1912՝ Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրաձայնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում։
1917՝ Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը։
1920 – ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դեմոկրատական Հանրապետության կառավարությունը։
Ծնունդներ
1773 – Ռոբերտ Բրոուն, բրիտանացի (շոտլանդացի) բուսաբան։
1851 – Արփիար Արփիարյան, հայ գրող, հրապարակախոս։
1879 – Իոսիֆ Ստալին, նշանավոր խորհրդային կուսակցական քաղաքական գործիչ, կոմունիստական կուսակցության առաջնորդ։
1895 – Ձիգա Վերտով, խորհրդային կինոռեժիսոր։
1940 – Նվարդ Ավագյան, հայ բանաստեղծուհի, արձակագիր, լրագրող։
1967 – Միխեիլ Սաակաշվիլի, վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ
1981 – Քրիստիան Ձակկարդո, իտալացի ֆուտբոլիստ, պաշտպան, Միլան ակումբի խաղացող։
Մահեր
1375 – Ջովաննի Բոկաչչո, իտալացի նշանավոր գրող և բանաստեղծ, հումանիստ (ծ. 1313)
1955 – Գարեգին Նժդեհ, Հայ պետական, ռազմական գործիչ և քաղաքագետ-իմաստասեր։
1964 – Մովսես Արազի, հայ գրող։
1992 – Ֆարկաս Ֆիլիպ, ամերիկացի նշանավոր վալտոռնահար։
1998 – Հրայր Մարուխյան, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ։