
«Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 60-րդ կիլոմետրում բեռնատար մեքենայի վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է երթևեկության համար։
Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։ Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- այս մասին ասվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։