
Ռուս միկրոկենսաբանները մշակել են հատուկ թեստ, որը բացահայտելու է քաղցկեղի առկայությունը դեռեւս նախնական փուլում:Գյուտի հեղինակները տոնում են իրենց հաղթանակը եւ խոստանում, որ նոր թեստը հեղաշրջում կկատարի օնկոլոգիական դիագնոստիկայի աշխարհում:Նոր թեստը առանձնանում է ոչ միայն բարձր արդյունավետությամբ եւ չափերի փոքրությամբ, այլեւ ցածր գնով: Այս պահին աշխարհի բժշկական հաստատություններում կիրառվող ախտորոշիչ հսկայական սարքավորումները շատ թանկ են։ Բացի այդ, ընդամենը 70-75 տոկոս ճշտությամբ են ախտորոշում քաղցկեղի առկայությունը,- տեղեկացնում է AMИ ТАСС-ը:Նոր թեստի առավելությունն այն է, որ պահանջում է միայն հիվանդից վերցնել արյան նմուշ։ Ախտորոշումն արժե ընդամենը 100 ռուսական ռուբլի: Թեստը հնարավորություն է տալիս մեկ օրում ախտորոշել 50 մարդու:Ռուսական թեստը 90 տոկոսով հայտնաբերում է նախնական փուլում գտնվող կրծքի քաղցկեղը: Ի դեպ, գյուտի հեղինակները հավաստիացնում են, որ որոշ մշակում անցնելուց հետո թեստը կկարողանա ախտորոշել նաեւ ՁԻԱՀ-ը՝ նախնական փուլում: