«Զորախումբը շարունակում է իր խնդիրներն իրականացնել Անդրկովկասում՝ որպես խաղաղ կյանքի կառուցման և տարածաշրջան բնակիչների վերադարձի հնարավորության երաշխավոր»․ հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ գլխ․ շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար Վալերի Գերասիմովը:
«Անդրկովկասում իրավիճակը մնում է լարված, բայց կայունացման միտումներ կան։ Ընթացիկ տարվա սեպտեմբերին ռուս խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվել է մեկ օրվա ընթացքում հասնել հրադադարի», – ասել է նա 2023թ․ ՌԴ ՊՆ գործունեության արդյունքներով օտարերկրյա ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ։
Գերասիմովի խոսքով՝ մարտական գործողությունների ժամանակ ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 10 հազար մարդու տեղակայումն իրենց տեղակայման վայրերում, իսկ հետագայում՝ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ մեկնումը Հայաստան: Նա հավելել է, որ խաղաղապահների ավիատրանսպորտով հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 300 վիրավոր: