
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են զանգահարել զինվորականներ՝ նշելով, որ այս տարեվերջին ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը կստանա պարգևատրում մեկ պաշտոնային դրույքի չափով:
Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել պաշտպանական գերատեսչությունից, որտեղից խոստացան ավելի ուշ պատասխանել։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել էր պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը, ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ զինված ուժերում աննախադեպ էր:
Քնար Մանուկյան