
ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր երեկոյան նիստ կանի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Տեղի կունենա կուսակցության նախաձեռնող խմբի հետ հանդիպում։
Տեղեկացանք նաև, որ օրակարգում կրկին արտաքին քաղաքական ու ներկուսակցական հարցեր են լինելու:
Նիստին մասնակցելու են ՔՊ վարչության անդամները, պատգամավորները և նախարարները: