Armenian text to speach

Բաղրամյան 26-ը թուլանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայ ժողովդրին օդ ու ջրի պես անհրաժեշտ են արդար ընտրություններ, որպեսզի պայքարի և՛ ներսում և՛ դրսում, դիմակայի մարտահրավերներին», ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ  համագործակցությանը, պատգամավորի խոսքով` ինքն ուզում է ունենալ կողմնակիցներ, որպեսզի երկիրն այս վիճակից հանի:

«Մենք որևէ մեկի միսն ուտել չենք ցանկանում»,-ասաց Մանուկյանը:

Պրն. Մանուկյանի խոսքով` կան ՀՀԿ-ականներ, որոնք հոգու խորքում կողմնակից են ընդդիմության այս քննադատություններին, պարզապես լուրջ ճնշման տակ են և չեն կարող քվեարկել այդպես: Բայց համոզված է, որ կգա մի պահ, որ շատ ՀՀԿ-ականներ չեն կատարի Բաղրամյան 26-ի հրահանգները, քանի որ թուլանում է Բաղրամյան 26-ը և ուժեղանում՝ ընդդիմությունը:

Մանուկյանի խոսքով`եթե ՀՀԿ-ն կազմակերպի արդար ընտրություններ, դա կարելի է միայն ողջունել: Պատգամավորի խոսքով`  իրենք անձերի դեմ չեն պայքարում, խնդիրը համակարգային փոփոխություններ անելն է՝ լֆիկները դառնան շարքային քաղաքացիներ, արաղը դառնա որակյալ: «Տիգրան Սարգսյանի տեղը, ով էլ լինի, նույնն է անելու»,-ասաց   պատգամավորը:

Պատգամավորի խոսքով` իրենց ձեռնտու չէ, որ Հայաստանում մայդան լինի, քանի որ իրենք ունեն ժողովրդի աջակցությունը, և կարող են խաղաղ ձևով լուծել երկրում ծառացած խնդիրները:

ՀԱԿ խմբակցության անդամն ասաց, որ իրենք պահանջում են նաև կառավարության հրաժարականը, քանի որ այն թաթախված է մի շարք հանցագործությունների մեջ: «Միայն օֆշորը բավական է, որ 5 հատ Տիգրան Սարգսյան հրաժարական տա: Իսկ եթե նա հրաժարական տա, դա կլինի Սերժ Սարգսյանի հրաժարականի առաջին քայլը»,- եզրափակեց պրն. Մանուկյանը:




Լրահոս