Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն առավոտյան ձերբակալել է Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 7 աշխատակիցների, որոնք կասկածվում են կոռուպցիոն մեխանիզմի մեջ լինելու համար։

Ըստ մեր աղբյուրների՝ բացահայտվել են նոր կառուցված շենքերի ավարտական ակտի տակ տեսչական մարմնի կողմից տրված դրական եզրակացության կնիք և ստորագրություն, այնինչ տվյալ ավարտական ակտի փաստաթղթերը տեսչական մարմին կամ մուտք չի եղել, կամ տրվել է բացասական եզրակացություն։ Տեսչական մարմնի մեր աղբյուրները փոխանցում են, որ կնիքը ղեկավարի մոտ է միայն, ու բացի իրենից ոչ մեկ չի կարող փաստաթղթեր կնքել և ուղարկել, սակայն ձերբակալել են սովորական աշխատակիցների:




Լրահոս