Ասօրվանից ակումբներն են լինելու իրենց ճակատագրի տերը. «Ռեալի» նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի՝ Սուպերլիգայի վերաբերյալ կայացրած որոշմանն անդրադարձել է մրցաշարի համահիմնադիր Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

«Մեծ գոհունակությամբ ողջունում ենք Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի կողմից ընդունված որոշումը, որից հանգում եմ պատմական մեծ նշանակություն ունեցող երկու եզրակացության. նախ՝ եվրոպական ֆուտբոլը մենաշնորհ չէ և երբեք չի էլ լինի: Եվ հետո՝ այսօրվանից ակումբներն են լինելու իրենց ճակատագրի տերը:

Այսօր կրկին հաղթեց ազատությունների Եվրոպան, և այսօր հաղթեցին ֆուտբոլն ու նրա երկրպագուները: Երկու տարուց ավելի մեր նկատմամբ ճնշումներից հետո այսօր գերիշխեց օրենքը, բանականությունն ու ազատությունը: Եվ հենց սրա համար «Ռեալը» կշարունակի գործել՝ հանուն ֆուտբոլի բարօրության:

Այս նախագիծն անկյունաքարային է նաև այն առումով, որ ֆինանսական արդար խաղ կպարտադրի բոլորին: Նախագիծ, որ տնտեսական կայունություն կբերի բոլոր ակումբներին և առաջին հերթին կպաշտպանի խաղացողներին, ինչպես նաև հուզական պահեր կպարգևի երկրպագուներին ամբողջ աշխարհում:

Թույլ տվեք ասել եվրոպական ակումբներին, որ մենք նոր ժամանակաշրջանի սկզբում ենք, կարող ենք ազատ աշխատել՝ առանց սպառնալիքների: Այսօրվանից եվրոպական ֆուտբոլի ներկան ու ապագան վերջապես ակումբների, խաղացողների և իհարկե երկրպագուների ձեռքում են: Մեր ճակատագիրը պատկանում է մեզ, և մենք պատասխանատվություն ենք ստանձնել: Սա հիանալի օր է սպորտի և ֆուտբոլի պատմության համար»,- ասել է Ֆլորենտինո Պերեսը:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը որոշում է կայացրել հօգուտ այն ակումբների, որոնք ցանկանում էին կազմավորել Սուպերլիգան: Ըստ որոշման՝ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ներկայիս կանոնները «հակասում են մրցակցային օրենսդրությանը և ծառայությունների մատուցմանը»:




Լրահոս