
Եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգայի կազմակերպիչ ընկերությունը ներկայացրել է նոր մրցաշարի ձևաչափը։ Մրցաշարին կմասնակցի 64 թիմ՝ երեք դիվիզիոնով։ Աստղային և Ոսկե լիգաներում հանդես կգա 16-ական թիմ՝ բաժանված երկու խմբի։ Կապույտ լիգայում հանդես կգա 32 ակումբ՝ բաժանված չորս խմբերի։
Սեպտեմբերից մինչև ապրիլ ակումբները կանցկացնեն լիգաների փուլը։ Յուրաքանչյուր թիմ կանցկացնի առնվազն 14 հանդիպում։
Աստղային և Ոսկե լիգաների ամեն խմբի լավագույն չորս թիմ դուրս կգա փլեյ-օֆֆ՝ քառորդ եզրափակիչ։ Կապույտ լիգայից պայքարը փլեյ-օֆֆում կշարունակի ամեն խմբից երկու թիմ։
Աստղային լիգայի խմբերում վերջին տեղ գրաված թիմերը հաջորդ մրցաշրջանում կնահանջեն Աստղային լիգա, իսկ նրանց տեղը կգրավեն Ոսկե լիգայից եզրափակիչի մասնակիցները։