
«Խորապես վշտացած եմ Պրահայի Կարլի համալսարանում տեղի ունեցած ողբերգական հրաձգության լուրից»,- X-ում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա ցավակցել է զոհվածների ընտանիքներին և ընկերներին, մաղթել տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
«Հայաստանը համերաշխ է բարեկամ չեխ ժողովրդի հետ», – նշել է Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք՝ Կարլի համալսարանում երեկ արձակված կրակոցների հետևանքով ավելի քան 15 մարդ է զոհվել։ Կրակողը համալսարանի արվեստի ֆակուլտետի ուսանող է եղել։ Միջադեպի վայրում հայտնաբերվել է նաև նրա մարմինը։