Խորհրդարանն այսօր 2023 թ-ի վերջին օրենքի նախագծերը կքննարկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանն այսօր այս տարվա վերջին արտահերթ նիստը կհրավիրի՝ քննարկելու 2023թ-ի վերջին օրենքի նախագծերը:

Օրակարգում 11 հարց է, որոնք բոլորը Կառավարության հեղինակած օրենքի նախագծերն են:

Օրակարագում ընդգրկված հարցերի թվում են՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը:

ԱԺ հաջորդ նստաշրջանը կգումարվի արդեն 2024 թ-ի հունվարին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս