Արցախցիները հաշվառման համար գիշերն են հերթագրվում․ ինչ է կատարվում անձնագրային բաժիններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ արցախցիների կյանքը գնալով ավելի է դժվարանում: Ֆինանսական ու կեցության խնդիրներին ավելացել է նաև հաշվառման խնդիրը:

Արցախցիներին պարտադրում են հաշվառվել, որպեսզի կարողանան աշխատել: Տարեցները կենսաթոշակ չէին ստանում, քանի որ հաշվառված չէին:

Հաշվառման համար արցախցիները գիշերն են հերթագրվում, քանի որ ցերեկային ժամերին հերթագրվելը գրեթե անհնար է: Մարդիկ մի քանի օր շարունակ հերթագրվելու նպատակով գիշերը գնում էին անձնագրային ծառայություն:

Օրվա կտրվածքով սպասարկում էին 30 մարդու:

ArmLur.am-ը կապ հաստատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ։ Մամուլի խոսնակը մեզ պատասխանեց․

«Սպասարկումը անձնագրային ստորաբաժիններում կատարվում է էլեկտրոնային տարբերակով, բայց արցախցիների համար այդ կարգավորումը չի գործում. սպասարկվում են արտահերթ: Այդ իսկ պատճառով առաջանում են հերթեր: Հաշվառման պահանջարկը մեծ է և նյութական ռեսուրսները չեն հերիքում այդ պահանջարկը մեկ օրյա կտրվածքով բավարարելու համար»:

Նրա խոսքով արցախցիների 30%-ը՝ 30 հազարից ավելի մարդ արդեն հաշվառվել է:

Վիկա Աբգարյան




Լրահոս