2023թ. դեկտեմբերի 13-ին 3 տարվա գերությունից Հայաստան է վերադարձել Հադրութի շրջանում գերեվարված Հայկազ Կորյունի Մինասյանը:
Հայկազ Մինասյանի դատավարությունն ընթացել էր Բաքվի վերաքննիչ դատարանում՝ Ֆաիգ Գանիեւի նախագահությամբ:
Նրան մեղադրանք էր առաջադրվել 318.2-րդ հոդվածով, այն է՝ «խմբի կազմում նախնական համաձայնությամբ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը», և 228.3-րդ հոդվածով՝ «կազմակերպված խմբի կողմից զենքի, դրանց բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում»:
Մեղադրանքի համար դատարանի դատախազը նրան դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, սակայն իբրև դատավորը պահանջը չի բավարարել և 6 տարվա ազատազրկման է դատապարտել՝ պայմանով, որ Հայկազը և նրա հետ դատապարտվածները պատիժը կրելուց հետո պետք էր լքեին Ադրբեջանի տարածքը:
Հայկազ Մինասյանը ծննդով Շիրակ մարզի Ախուրյան գյուղից է:
Նանիկ Աղասյան