ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 21-ին բաժին է ներկայացել 30-ամյա Արման Ի.-ն: Նա նոյեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 253-րդ (Կողոպուտը) հոդվածների մեղադրանքով:
Արման Ի.-ն ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:
Խափանման միջոցը՝ կալանք: