Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։46-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երասխ-Պարույր Սևակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ» (վարորդ՝ Գ․ Դ․, ծնված 1962 թ.) և Iveco (վարորդ՝ Ի․ Ն․, ծնված 1954 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Տ․ Մ․, ծնված 1992 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ Տ․ Մ․- ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության իսկ Գ․ Դ․-ն մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։