
Haqqin.az ադրբեջանական կայքը տեղեկություն էր տարածել, թե երեկ հայկական բանակը կրակ է բացել Ակնի (ադրբեջանցիների անվանմամբ՝ Աղդամի-խմբ.) մոտակայքում գտնվող Միրաշելի բնակավայրի ուղղությամբ:
Ադրբեջանական կայքը մանրամասնել է, թե կրակոցները տեղացել են, մասնավորապես, խաղաղ բնակիչների ուղղությամբ գյուղացիներից մեկի հուղարկավորման ժամանակ:
«Ավելի էժան PR միջոց չկար, այդ էր մնացել, որ կրակ բացեինք»,-ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` վստահեցնելով, որ հայկական կողմը հրադադար չի խախտել:
Լիլիթ Լալայան