ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Եթե դաժը բան ենք ջարդելու, համախմբված ենք ջարդելու, ուրիշ տարբերակ չկա»․ սեպտեմբերի 19-ի բողոքի ակցիայի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սերոբ Նալթակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի կողմից կատարված լայնածավալ ագրեսիայի կապակցությամբ, կառավարական տուն 1 հասցեի դիմաց՝ հասարակության բազմաթիվ անդամների մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական սուր իրադրության պայմաններն ու հասարակության անդամների հոգեբանական գերլարված և հուզական վիճակն օգտագործելով, իր մոտ գտնվող բարձրախոսով հնչեցրել է զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր, որոնք արտահայտվել են հետևյալում. <<Եկեք իրար հետ սիրով վերաբերվենք, էդ նեգատիվը եթե պետք լինի թափել էս շենքի վրա, չհասկանան սիրուն ձևով թափելու ենք էս շենքի վրա>>՝ մատնացույց անելով իր հետևում գտնվող ՀՀ կառավարության շենքը: Որից հետո՝ նույն վճռականությամբ, շարունակելով հնչեցնել զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր, նշել է. <<(…), եթե դաժը բան ենք ջարդելու, համախմբված ջարդելու ենք, եթե մենք խփվեցինք ոչ մեկ չի կանգնելու, սաղ ընգնելու են (…): Էկեք ինչքան կարանք մարդ զանգենք կանչենք ստեղ խնդրենք, ծեծենք, համոզենք, խաբենք, որ գան ստեղ, ստե կհասկանան հարցը ինչումնա, հենց էկան ստեղ, հենց հավաքվեցինք, սենց լցեց հրապարակը հասկացողը հասկանալուա չհասկացողի գլխին էլ տալու ենք, ուրիշ տարբերակ չկա>>:

Քնար Մանուկյան




Լրահոս