Մերկացել և անհետ կորել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 16:20-ի սահմաններում, Արարատի մարզի Ռանչպար գյուղի Սև ջուր լճում անհետ կորել է Երևանի Չարբախ թաղամասի բնակիչ, 32-ամյա Արմեն Խալիլովը: Լճի մոտակայքում հայտնաբերվել է կորածի հագուստը. կան կասկածներ, որ Խալիլովը ջրահեղձ է եղել:

Armlur.am-ին Ռանչպարի գյուղապետ Մանուկ Օհանյանը հայտնեց, որ Խալիլովն ազգությամբ եզդի է և անասնապահ: «Գնացել էր հորը տեսնելու, հետ գալիս խմած է եղել: Այնտեղ մի կին տեսել է, որ տկլորվել ա ու մտել ա ջուրը: Դրանից հետո էլ սկսեցին ստուգումները»,-հայտնեց գյուղապետը:

Armlur.am-ը կապ հաստատեց Եզդների միության նախագահ Ազիզ Թամոյանի հետ, ով հայտնեց, որ Խալիլովը աշխատելու նպատակով էր գնացել Ռանչպար:

Տաթև Հարությունյան




Լրահոս