
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Բաքվում տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերով միջգերատեսչական խորհրդակցությունների ժամանակ քննարկել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) փոխգործակցության հարցերը, Եվրոպայի խորհրդում տիրող իրավիճակը և երկու երկրների հարաբերությունները Եվրամիության (ԵՄ) և ՆԱՏՕ-ի հետ:
«Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում և եվրոպական անվտանգության ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ։ Ընդգծվել է տարածաշրջանի պետությունների առաջատար դերն ու հատուկ պատասխանատվությունը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանման գործում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։