
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են անցկացրել «Էսջիայ-Ինվեստ» ԲԲԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (քաղաք Երևան):
Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «հավի կրծքամիս խաշած» արտադրատեսակը՝ ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձարարական խախտումները սահմանված ժամկետում վերացնելու համար: