
Դեկտեմբերի 22-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հ. Ֆիդանի միջև:
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ՝ շեշտը դնելով Անդրկովկասում առկա իրավիճակի վրա՝ հաշվի առնելով տարածաշրջանի երկրների հատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորմանը նպաստելու գործում: Անդրադարձ է կատարվել ռուս-թուրքական համագործակցության առանձին ասպեկտներին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։