Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ադրբեջանա-իրանական պետական հանձնաժողովի համանախագահներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշի միջև։
Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր։
Ընդգծվել է նաև համատեղ ծրագրերի ավարտի արագացման կարևորությունը, այդ թվում՝ նոր տարանցիկ երթուղի և Աստարայում համատեղ ամբարտակներ ունենալը։
Միաժամանակ կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս բացել երկու երկրների միջև նոր տարանցիկ անցակետ՝ սահմանի Աստարայի հատվածում՝ ադրբեջանա-իրանական պետական հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ։