«ԱԺ 4 ոչ իշխանական ուժերն իրենց համախմբմամբ որևէ մեկին չեն պատրաստվում ուղարկել քաղաքական աղբանոց, ոչ էլ որևէ մեկն է պատրաստվում մեզ ուղարկել: Պարզապես ընդդիմությունը պայքարում է երկրում իրավիճակ փոխելու համար»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Ըստ պատգամավորի՝ իշխանությունն ամեն ինչ անում է՝ խոչընդոտելու չորս ուժերի համագործակցությունը։ Հակոբյանը խորհուրդ տվեց իշխանությանը ճիշտ գնահատել իրավիճակը և դառնալ հինգերորդն այս համագործակցության մեջ։ «Բայց իշխանությունը, ցավոք, որևէ մեսիջ չի ուղարկում, որ պատրաստ է դրան: Հակառակը` ամեն կերպ նաև խոչընդոտելով համագործակցությանը, ձգտում է պահել իշխանությունը»:
Թե ինչպես է պատկերացնում «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ամբողջական իշխանափոխությունը, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ միասնական օրակարգ ձևավորելը պատկանում է հասարակությանը։