
ՌԴ Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկած աշխարհի թագի հավակնորդների մրցաշարի առաջին մրցափուլում անհաջող հանդես եկավ Լևոն Արոնյանը: Սևերով հանդես եկող Լևոնը չկարողացավ դիմադրել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի գրոհներին և 47-րդ քայլում անձնատուր եղավ: Հնդիկ գրոսմայստերն առաջին մրցափուլից հետո գլխավորեց աղուսյակը:
Նշենք, որ մնացած երեք պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
Տեղեկացնում է Armchess.am-ը: