Լուսանկարը՝ համացանցից
Վարդենիսցի պատանի քամանչահար Սամվել Զաքոյանը հաղթող է ճանաչվել մոսկովյան միջազգային փառատոնում:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Որտե՞ղ կարելի է ստանալ մասնագիտական կողմնորոշան ծառայություններ։
Սարգիս Առաքելյան (51 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե աշակերտ եք, մասնագիտական կողմնորոշան ծառայություններ կարող եք ստանալ դպրոցում (հանրակրթական ուսումնական հաստատությունում), իսկ եթե ուսանող եք, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական (Ն(Ա)ՄԿ) կամ բարձրագույն ուսումնական հաստատության կարիերայի կենտրոնում:
Միասնական սոցիալական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե աշխատանքի հարցում դեռեւս հստակ կողմնորոշում չունեք կամ վերամասնագիտացման, վերաորակավորման, աշխատաշուկայի արագ փոփոխվող պայմաններին հարմարվելու կարիք ունեք, մասնագիտական կողմնորոշան ծառայություններ կարող եք ստանալ միասնական սոցիալական ծառայության զբաղվածության կենտրոններում:
ԻՐԱՎԱԿԱՆ
ՀԱՐՑ. Արդյոք հնարավո՞ր է գրանցման/վերագրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ առանց գործակալություն ֆիզիկապես ներկայանալու։
Արամ Ստեփանյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման հավելված 2-ի համաձայն՝ հասարակական կազմակերպությունների պետական գրանցման, փոփոխությունների պետական գրանցման կամ պետական գրանցման մերժման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման եւ հանձնման գործառույթներ։
Իրավաբանների հայկական ասոցացիա
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերոնշյալ որոշման հավելված 1-ով սահմանված է օպերատորների ցանկը, որոնք են՝
- «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն
- «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
- «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
- «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
- «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն
- «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն
- Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
- «ՄՈԲԻ ԴՐԱՄ» փակ բաժնետիրական ընկերություն
- «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն:
Հետեւաբար փաստաթղթերը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն հնարավոր է ներկայացնել վերոնշյալ ընկերությունների գրասենյակների միջոցով։