
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Ալբերտի Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ ընկերոջ՝ Արմեն Մայիսի Վասիլյանի հետ միասին, խմբի կազմում, 2021 թվականի մարտի 15-ին՝ ժամը 16:35-ի սահմաններում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 10/1-րդ շենքի մոտակայքում Արա Համլետի Հակոբյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ՙՙՄերսեդես՚՚ մակնիշի ավտոմեքենան վարել են վերջինիս ուղղությամբ, փորձելով վրաերթի ենթարկելու եղանակով սպանել նրան:
Սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով՝ Արա Հակոբյանի կողմից դա նախապես նկատելու և խույս տալով ավտոմեքենայի համար անանցանելի տարածք մուտք գործելու հանգամանքով պայմանավորված՝ հանցանքն ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի:
Քնար Մանուկյան