
Դեկտեմբերի 23-ին, ժամը 09:07-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 54-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Պ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ) և բախվել ծառին․ տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված և հեռացրել կոտրված ծառը։