ՆԳՆ ՔՈԳՎ և ոստիկանության Արարատի բաժի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 22-ին Փոքր Վեդի բնակավայրի Լ. Ստեփանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Արարատի բաժին է տեղափոխվել 43-ամյա Էդգար Մ.-ն, որը 2022 թ. հունվարի 4-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: