Մատենադարանում կքննարկեն Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի խնդրահարույց դասագիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11-ին, Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի խնդրահարույց նոր դասագրքի վերաբերյալ մամլո ասուլիս է լինելու, որը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում:

Տեղեկացանք նաև, որ բանախոսներն են Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:




Լրահոս