
Գերմանիայի կառավարությունը ռազմական օգնության նոր փաթեթ է ուղարկել Ուկրաինա: Գերմանիայի կառավարությունից հայտնել են, որ Ուկրաինա են մատակարարվելու 3 Gepard ինքնագնաց զենիթային կայանքներ և դրա համար նախատեսված 30 հազար 240 զենիթային մարտական արկեր։
Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալով՝ միայն 2023 թվականին Կիևը Բեռլինից 4,34 միլիարդ եվրոյի զենք է ստացել։ Գերմանիայում վերապատրաստվել է 10 հազար ուկրաինացի զինվորական։
Վաշինգտոնից հետո Բեռլինը Կիևին ռազմական օգնության երկրորդ խոշոր մատակարարն է։