Չստացվածի համար ներողություն եմ խնդրում. Արմեն Մելիքբեկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ եւ թեկնածու Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ հերթական ժողովում ընտրությունից առաջ հանդես եկավ ելույթով։

«Ես տեսնում եմ, որ վերջին 4 տարիների ընթացքում ապագահի համար լավ սերմեր են ցանվել, ապագա տարիներին էլ հողը պետք է լավ ջրվի: Շարունակելու որոշումը արագ չի տրվել, գնահատել ենք արված եւ չարվածը եւ գնահատել ապագայի հնարավորությունները: Իմ առաջադրվելն ինքնանպատակ չէ, ինչպես եղել է 2019-ին, այնպես էլ հիմա:

Չստացվածի համար ներողություն եմ խնդրում, խոստանալով ընտրվելու դեպքում էլ ավելի շատ ջանք ու եռանդ գործադրել:

Այս 4 տարիների ընթացքում ցավում եմ մի դրվագի համար, Ուելսի հետ խաղում ազգային հավաքականի հաղթանակի դեպքում դեպքում մենք կնվաճեինք Եվրո-2024-ի եզրափակիչի ուղեգիր: Դա չստացվեց, բայց մոտիվացնում է շարունակել աշխատանքը:

Մեր ռազմավարությունը պետք է կարողանանք ավարտին հասցնենք: 2024 թվականը հենց այն ժամանակն է լինելու, երբ պետք է գնահատենք արդեն արված աշխատանքի արդյունքները: Պետք է սկսենք 2026-2030 թվականների համար նախատեսված ռազմավարության մշակումը, որը պետք է համահունչ լինի ՈՒԵՖԱ-ի կողմից փետրվարնին ընդունվելիք եվրոպական ֆուտբոլի ռազմավարության նպատակներին: Նոր ռազմավարության աշխատանքների համար մտադիր եմ ընտրվելու դեպքում ստեղծել հատուկ կոմիտե, աշխատանքային խմբեր, որի կազմում կընդգրկվեն մեր շահառունները եւ նրանո մեզ առաջարկներ կանեն կապված գալի ռազմավարության համար»,-ասաց նա:




Լրահոս