Դեկտեմբերի 13-ին, 2020-2023 թվականների գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ, և սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում են Հայաստանում: Հայրենադարձված գերիների թվում էր նաև 44-օրյա պատերազմից հետո Հադրութի շրջանում գերեվարված Նարեկ Աղասու Կոստանյանը:
Նարեկ Կոստանյանի դատավարությունն ընթացել էր Բաքվի վերաքննիչ դատարանում, որտեղ նրան մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214, 228, 279, 318 հոդվածներով և դատապարտվել 6 տարի ազատազրկման: Հոդվածների համաձայն՝ նա մեղադրվել էր «ահաբեկչության և դիվերսիայի համար»: Ըստ դատավորի կայացրած որոշման՝ Նարեկը և նրա հետ դատապարտվածները պատիժը կրելուց հետո պետք է լքեր Ադրբեջանի տարածքը:
Նարեկը ծննդով Շիրակ մարզի Արթիկ գյուղից է:
Հիշեցնենք, որ Նարեկ Կոստանյանն իր զինակից ընկերների հետ գերվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 26-27 ընկած ժամանակահատվածում, Հադրութի շրջանում: