Հաջորդ շաբաթ Երեւանում տեղի կունենա Արցախի «Արդարության» կուսակցության հիմնադրած հասարակական կազմակերպության պաշտոնական բացումը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀԿ-ն ղեկավարելու է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Կազմակերպության գործունեության առանցքում լինելու է Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները, ինչպես նաեւ Արցախի պետական կառույցների ու սիմվոլների պահպանումը:
Մինչ բացման արարողությունը կուսակցության անդամները հանդես կգան ասուլիսով՝ խոսելով ՀԿ-ի գործունեության եւ աշխատանքների մասին:
ՀԿ-ն գործելու է Աջափնյակ համայնքում:
Քրիստինա Մուշեղյան